Մեկնարկել են Թրամփ-Պուտին բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկել են բանակցությունները Անքորիջի Էլմերդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Երկու ղեկավարները հայտարարություններ չեն արել և լրագրողների հարցերին չեն պատասխանել։ Հանդիպման կադրերը հեռարձակել են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախքան բանակցությունների մեկնարկը կողմերը նստել են պաստառի դիմաց, որի վրա գրված էր «Հետամուտ լինելով խաղաղությանը»։

Բացի երկու նախագահներից, հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Բանակցությունների առանցքային թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։ Ուկրաինական կողմից բանակցություններին որևէ ներկայացուցիչ չի մասնակցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031