Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, բարձրացրել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։ Այս մասին հայտնել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հայտարարում են «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ը, օգոստոսի 1-4-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախաքննությունը շարունակվում է։
Որպեսզի մարդիկ երկար ապրելու բաղձանքով նրա պտուղը չուտեն և այն չպաշտեն: Մանավանդ, չլինի թե սատանան դրա միջոցով մարդուն կյանք խոստանալով՝ մարդուն իրեն կապի, և դրանով չկարծվի, որ սատանան մարդու բարեկամն է և խոսքն էլ ճշմարիտ է:
Վրաստանի բանկային հատվածում ավանդների ծավալը 2025 թվականի հունիսի վերջին կազմել է 60.7 միլիարդ լարի, ինչը 1.8 միլիարդ լարիով (3.1%-ով) ավելի է, քան մայիսի վերջին էր։ Սա նշված է Վրաստանի Ազգային բանկի (NBG) հաշվետվության մեջ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:
ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով:
Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ 270 քմ)․ տուժածներ չկան։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Արման Գրիգորյանի գիրքը համարում եմ անվիճելի արժեք. Սևակ Արամազդ
Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։ Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։
Վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատերերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ և առաքիչ, ինչը երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է: Այս մասին պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը Sevan Startup Summit-ի շրջանակում տեղի ունեցած ռազմավարական սեսիայի ընթացքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
«Ավելի է վատացել», «չենք զգում», «ամբողջ տարի կուտակել են՝ այդ մի օրը գնան հանգստանան՝ ինչպե՞ս կարելի է Սևանում 1 օր եղած մարդկանցով չափել», «50 տոկոսով վատացել է․ 0 ենք», «շատ բան է ասում Փաշինյանը․ թող հետ-առաջ անի՝ կտեսնի՝ լավացե՞լ է, թե՞ վատացել»․ վերոգրյալի շուրջ 168․am-ի հարցման ընթացքում հիմնականում այսպես էին արձագանքում քաղաքացիները։
Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման հանձնաժողովը միակ իրավասու մարմինն է, որը անձին ճանաչում է հատուկ կատեգորիայի զոհ՝ պաշտպանություն և աջակցություն տրամադրելու նպատակով։ Դա կարող է լինել առաջնային բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողի խորհրդատվություն և այլն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։
Մենք երեխաներին վերադարձնում ենք Երևանի խորհրդանիշը, ուրախությունն ու այն վայրը, որտեղ կախարդանքը ապրում է