Բաժիններ՝

«Ջենիֆերի 3.5 անգամ թանկ լոպեսը». Կա՞ կոռուպցիա, թե՞ ոչ, թող մեզ պատմի մեծն առակագիրը. Ռուբեն Մխիթարյանը թվեր է ներկայացնում

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ջենիֆերի 3.5 անգամ թանկ լոպեսը»

Արդյո՞ք վատ է, որ Ջեյ Լոն համերգով հանդես եկավ Հայաստանում: Իհարկե՝ ոչ:

Արդյո՞ք պետք է համերգին մասնակցած հայաստանցի հանդիսատեսին քարկոծել ու համարել անհայրենիքներ: Իհարկե՝ ոչ: Դա նվազագույնը անհասկանալի էմոցիոնալության դրսևորրում է: Մարդիկ պետք է նաև ուրախանան և զգան իրենց աշխարհի ոչ պակաս կարևոր մաս:

Բայց…)

Աշխարհի ոչ պակաս կարևոր մաս զգալուց պետք է նաև իմանան, որ Հայաստանում օգոստոսի 3-ին Ջեյ Լոն երգել է 1 միլիարդ դրամով, իսկ Ղազախստանում օգոստոսի 1-ին 400 միլիոն թենգեյով: Ինչը նշանակում է, որ Հայաստանում նա երգել է 2.590.000 դոլարի դիմաց, իսկ Ղազախստանում 3.5 անգամ ավելի քիչ՝ 741.000 դոլար գումարի դիմաց:

Ըստ՝ և՛ ղազախական աղբյուրների, և՛ հայկական աղբյուրների, համերգներին մասնակցել է մոտ 15.000 զբոսաշրջիկ, ինչի արդյունքում Հայաստանում գեներացվել է իբր 13.300.000 դոլար, իսկ Ղազախստանում 6.9 միիարդ թենգե, ինչը հավասարազոր է 12.770.000 դոլարի: Իսկ հիմա համեմատեք՝

🇦🇲2.590.000 դոլար – 🇰🇿 741.000 դոլար
🇦🇲 13.300.000 դոլար – 🇰🇿 12.770.000 դոլար

Այսինքն՝ մոտ 3.5 անգամ թանկ վճարելով, Հայաստանը ստացել է ընդամենը կես միլիոն դոլարից ավել էֆեկտ, քան անհամեմատ ավելի շատ ռեսուրսներով և բնակչությամբ հարուստ Ղազախստանը:

Հիմա այստեղ կա՞ կոռուպցիա, թե՞ ոչ, թող մեզ պատմի մեծն առակագիրը, որը դեռևս ԱՆԻՖ-ի ժամանակներից ոչ մի նոր «կռուտիտի» մեխանիզմ չի հորինել:

Հ.Գ. Բոլոր տվյալները վերցրած են պաշտոնական աղբյուրներից և առկա են համացանցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս