Կառավարական ամառանոցում ապրելը նման է մի հսկա հիմնարկում կենվորության․ Աննա Հակոբյան:
ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի՝ OFAJ-ի «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում» ծրագրի շրջանակում հունիսի 6-10-ը Ադրբեջանի երիտասարդության 10 ներկայացուցիչներ կայցելեն Ստրասբուրգ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը, վարորդը արգելափակվել է ներսում։
Մահացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։
Հունիսի 2-ի կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում անկանխիկ վճարմանն անցնելու մասին ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ արդեն թվով երեք բանկ՝«Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «Հայբիզնեսբանկը», միացել են ծրագրին, և այն անձինք, որոնց կենսաթոշակներն այս բանկերին են փոխանցվում, քարտով անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կարող են ստանալ հետվճար 10%-ի կամ մինչև 5000 դրամի չափով՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին Դեբեդ գետում հայտնված 2-ամյա Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն:
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Կենտրոն ՀԸ–ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։
Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում նաև մեր բոլոր հայրենանվեր մանկավարժերին, որոնք անտեսելով ամեն դժվարություն, պատվով են իրականացնում իրենց բարդ ու պատասխանատու առաքելությունն և տալիս կյանքի ամենամեծ դասը, այն է՝ սիրել հայրենիքը։
Վերահաստատվել է, որ մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցների շրջանավարտներին Վերջին դասի առիթով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՚
Հանգամանքները պարզվում են։
Ուկրաինայի բնակչության շուրջ մեկ երրորդը ներկայում շտապ պարենային օգնության կարիք ունի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) Ռուսաստանի հետ կապերի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը:
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է. Կառավարության հունիսի 2-ի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի 1-ից ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված համակարգերով թոշակառուները և նպաստառուները կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 % հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Անզգույշ վարվելու հետևանքով նռնակը պայթել է, երեխան տեղում մահացել է:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների օրենսդրության պահանջներին համապատասխանելու ուսումնասիրությունները:
Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:
Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ առատ ձնհալի պատճառով ջրի պղտորմամբ պայմանավորված, ս.թ հունիսի 2-ից ժամը 17:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 24:00-ն Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքում, Կարճևան գյուղում և Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
«Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որը ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։
Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։
Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Կարապետյանն արդեն 11 տարի շարունակում է փնտրել իր միակ որդուն՝ Արա Խաչատրյանին։ Ըստ տիկնոջ՝ որդին 2011 թվականի հունիսի 2-ին (29 տարեկանում) ընկերների կանչով տնից դուրս է եկել ու մինչ օրս չի վերադարձել։