
Երևանում նկարահանումների ժամանակ մահացել է օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Կենտրոն ՀԸ–ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։
Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի որդի։ Նախկինում աշխատել է Երկիր Մեդիա ՀԸ-ում։
168.am-ը ցավակցում է Արթուր Ղանդիլյանի ընտանիքին և մտերիմներին։