Սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել: Ձեռնարկված միջոցառման արդյունքում մայիսի 30-ին, ժամը 22.50-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու և Մանուկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փոշենման զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը «ալֆա փի-վի-փի» է, այլ խոսքով՝ սինթետիկ թմրամիջոց, որը գնել էր «տելեգրամի» միջոցով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։