Գեղարքունիքում նռնականետի արկի պայթյունից 11-ամյա տղա է մահացել․ Shamshyan. com
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխայի մարմին կա և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու» 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի նռնակ, անզգույշ վարվելու հետևանքով նռնակը պայթել է, երեխան տեղում մահացել է: