
Ուկրաինայի բնակչության մեկ երրորդը պարենային օգնության կարիք ունի. ՖԱՕ

Ուկրաինայի բնակչության շուրջ մեկ երրորդը ներկայում շտապ պարենային օգնության կարիք ունի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) Ռուսաստանի հետ կապերի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը:
«Այս երկրում՝ աշխարհի առաջատար շտեմարաններից մեկում, այժմ բնակչության մեկ երրորդը շտապ պարենային օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի հումանիտար գործողության շրջանակներում, որն Ուկրաինայում ծավալվել է 1,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, պարենային օգնության չափը, որը հասցնում է ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը, հասել է 800 միլիոն դոլարի»,-ասել է Կոբյակովը:
Նրա խոսքով՝ ՖԱՕ-ն այնտեղ օգնության ինքնուրույն գործողություն է անցկացնում գյուղական բնակիչներին: «Մինչեւ տարեվերջ սերմեր, անասնակերեր, պարարտանյութեր, կանխիկ փող կստանա 350 հազարից ավելի գյուղական տնատնտեսություններ կամ տուժած շրջաններից գրեթե մեկ միլիոն գյուղացիներ»,-հավելել է Կոբյակովը: