Ջուր հավաքեք
                                    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Արաբկիրի 33-43 փողոցներ, Արաբկիրի 21 փողոցի 24-42 զույգ և 15-25 կենտ համարներ, Վահագն Դավթյան փողոց, Բաբայան փողոցի 12-38 շենքեր և «Պիկանտ Համ» ՍՊԸ:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    