Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ:
Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն նախատեսել է տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարել ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Այսօր` 2025 թվականի մայիսի 16-ին, Լիլիթ Աղեկյանի շինծու գործը նոր ընթացք է ստանում։
Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։
Վաղը՝ մայիսի 17-ին, Չարենցավանում նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնողի նիստ, որին ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած
Ես սա չեմ ասում հեգնելով, ես սա չեմ ասում ծաղրելով, էս ամեն ինչը շատ ավելի լուրջա, քան դուք պատկերացնում եք։ Հետևանքներն անդառնալի կարող են լինել։
Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին:
«Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաև խոսել կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ, մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը։
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկարաշարժ է գրանցվել
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.87 դրամ:
Մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․
Թէպէտ Աստուծոյ ծրագիրն է գեղեցիկ ապագայ մը շնորհել մարդուն (Եր․ 29.11), փրկել եւ ազատել զայն (Եր․ 15.20), բարին գործել անոր համար (Եր․ 32.40), եւ սակայն, եթէ մարդը յամառի իր անզիղջ եւ անապաշխար ընթացքին մէջ մնալ, Աստուած իր բարի ծրագիրը ի գործ պիտի չդնէ անոր կեանքին մէջ։ Աստուածաշունչը բազմաթիւ կերպերով նո՛յն այս իրողութիւնը կը հաստատէ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Մենք գործարկել ենք մեր նոր և բարելավված կայքը։ Այս մասին տեղեկնում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով:
65 տարեկանում կյանքից հեռացել է ավանգարդիստ, փոփ-արտ նկարիչ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հերթական դրամաշնորհն է ստացել «Սարեր» մշակութային հիմնադրամը։ Ապրիլի վերջին կնքված դրամաշնորհի հերթական պայմանագրից տեղեկանում ենք՝ կազմակերպությունն այս անգամ 10 միլիոն դրամով՝ 25 հազար 710 դոլարով, պետք է իրականություն դարձնի «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնի անցկացման վայր է նշվել Գյումրին, ժամանակահատվածը՝ մայիսի 1-ից հուլիսի 1-ը։
Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը