Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է՝ ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ
«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ 34 նահանգում ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ:
Ըստ նախարարի՝ 43 մարդ արդեն կալանավորվել է, ձերբակալվածները կապի մեջ են եղել շարժման անդամների հետ, զբաղվել ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաև սոցցանցերում տարածել են Գյուլենի շարժման քարոզչությունը»:
