«Մերժում եմ ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը». Վարուժան դպիր Տանիելյան
Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Տանիելյանը գրում է. «Ես՝ Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Տանիելյանս մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի և մյուս արծաթասեր եպիսկոպոսների, այլև ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը և, որդիաբար խոնարհվելով, հավատարմությունս եմ հայտնում թեմիս առաջնորդին և Քրիստոսի մեծ խոստովանող Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի աթոռի գահակալ Գարեգին Ոսկեհատցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Արծաթսիրութեամբն մոլեալ Յուդա՝ զիւր զմեծ զՎարդապետն ընդ երեսուն արծաթոյ Հրէիցն մատնէր․․․»»:



