Այդ հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նիկոլին միացած հոգևորականների երազանքն է եղել, որ վարչապետի կարգավիճակ ունեցողը որոշի/նշանակի հոգևորական, թեմի առաջնորդ կամ կաթողիկոս։ Այդ հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է։

Այդ հոգևորականների մտքերում ախրանիկներով շրջելն ու գազելներով երթևեկելն է՝ հանրային պարսավանքի ու հայհոյանքի ներքո։

Եվ, վերջապես, սրանց պատկերացրած առաջնորդարանում ո՛չ թե հավատավոր ժողովրդի բազմություն է, այլ՝ գլուխները կախ ոստիկաններ։

Սա՛ եք դուք, ձեր շեֆի երազանքն ու անփառունակ ճակատագիրը: Ամո՛թ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031