ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 30-ամյա կնոջ կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունների արդյունքում հաստատվել է, որ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի «Մանկական եվրատեսիլը»: Արդեն վաղվանից պետք է բոլորս պատրաստվենք այս մասշտաբային միջոցառմանը. այստեղ մեզ յուրաքանչյուրիդ աջակցությունն է պետք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
48-ամյա Արսեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ուկրաինայի հայերի միության Կիևում գտնվող կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Ուսուցիչների համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում:
Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
«Փաստ» թերթը գրում է. «Բոլոր ոլորտների անկախ փորձագետները պնդում են, որ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իսկ վերջին 1 տարում՝ առավել ևս, պարզապես կառավարման խոր ու համապարփակ ճգնաժամ է: Դա վերաբերում է նաև գյուղատնտեսությանը: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ գյուղոլորտի ցուցանիշները վերջին տարիներին բոլոր կտրվածքներով բոլոր ճյուղերում անկման դինամիկա են արձանագրում:
Այլևս պարզ է, որ հանրային ծառայությունների ոլորտում հաջորդ տարի սակագնային բարձրացումները չեն սահմանափակվի միայն ջրամատակարարման ոլորտով։ Կթանկանա նաև հոսանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այդ մասին ավելի վաղ էր ակնարկել, սակայն խուսափել էր բացել փակագծերը։ Հիմա արդեն հստակ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս հաջորդ սակագնային տարում կբարձրանա։
Անհայտ անձանց կողմից բացված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆեյսբուքյան կեղծ էջից հայտարարություն է տարածվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ քննարկման գործընթաց սկսելու մասին։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 18-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 36-ամյա Վահրամ Բ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 362-րդ, 327-րդ, 361-րդ և 312-րդ հոդվածների մեղադրանքով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Շինարարների, Ն.Վաչագանի, Մ.Ստեփանյան, Գ.Նժդեհի, Թումանյան, Չարենցի, Շահումյան, Ազատամարտիկների և Երկաթուղայինների փողոցների ջրամատակարարումը:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում դեկտեմբերի 18-ին հոսպիտալացվել էր նույն ընտանիքի 4 երեխա:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միշա Գրիգորյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Նա Լոռու մարզի Մղարթ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, ունի իրենից 1 տարով փոքր քույր և 4 տարեկան եղբայր՝ Գոռը, որի անունն ինքն էր որոշել: Միշան զորակոչվել էր 2019 թվականի դեկտեմբերի 25-ին, ծառայում էր Հադրութում։ Հերոսի մայրը՝ Աննա Թամազյանը, 168.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչ մեծ ոգևորությամբ են նշել որդու 18-ամյակը, ավաղ, դա եղավ վերջին անգամ, որ նշել են Միշայի ծննդյան օրը․․․
«Ինձ՝ որպես իրավաբանի, վիրավորում է այն, որ մեր գործընկերներն ազատ արձակվեցին Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմամբ միայն: Առավել վիրավորում է, որովհետև ես դեռ հուլիսի 27-ին գրավոր դիմել էի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կից ներկայացնելով գործընկերներիս ստացած մանդատը, հորդորել էի ղեկավարվել Սահմանադրության 96-րդ հոդվածով ու վերացնել կալանավորումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմամբ՝ իրենց խմբակցության 3 կալանավորված պատգամավորների ազատ արձակվելուն:
Ահազանգով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը։ Փրկարարներն Առինջ գյուղի Աբովյան 27 փողոցի դիտահորից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Դավիթ Թ-ի դին։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։
Գողության մասին ահազանգն ստացվել էր դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10.00-ին:
Մանրամասներն առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի կայքում։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներից 18-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 6-ը՝ «Ալաշկերտ» դաշինքը, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 1-ը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անտառուտ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի հանգամանքները:
Գեղարքունիքի մարզպետարանում դեկտեմբերի 20-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրվել է e-draft-ում և քննարկման փուլն ավարտվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին: