Բաժիններ՝

Հրդեհ Ազատավան գյուղում. տուժել է 14–ամյա երեխա

Այսօր հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում, տուժել է 14–ամյա երեխա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 10։30-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք և կենցաղային իրեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի հետևանքով տուժած Ս․ Կ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031