ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի մշակույթի և հասարակական գործիչները։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Արցախյան պատերազմը դաժան փորձություն էր շատերի համար, և ճակատագրի նախանշած այդ ուղին անցնելու, չընկրկելու և ապագային հույսով նայելու գործում առաքելություն է ստանձնել «Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամը, որը պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած տղաների՝ պրոթեզավորման և վերականգնողական բուժման շնորհիվ նրանց լիարժեք կյանքի վերադառնալու հավատ է ներշնչել:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը:
Մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակահարել էր հիվանդանոց տեղափոխվածներին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարանները, նաև՝ «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը ամանորյա օրերին կաշխատեն: Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սպասվում է սաստիկ սառնամանիք։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։
Դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր:
Սարատով-Մոսկվա երթուղով թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել:
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ էջմիածին) Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սաները կարժանանան սարկավագական ձեռնադրության (Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30)։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով:
Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարի՝ աշխատողների հաշվին COVID-19 ախտորոշման՝ ՊՇՌ հետազոտություններ կատարելու և պատվաստվելու պարտականություններ սահմանող հրամանի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։ Դրան հաջորդեցին տարաբնույթ մեկնաբանություններ։
Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, Ucom-ի անունը շահարկելով` ֆիշինգային hxxps://goodetrusts[.]shop սերվերը հարձակում է իրականացնում` թիրախավորելով հայաստանցի օգտատերերին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը դեռեւս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:09-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ «Երևան սիթի»-ի կայանատեղիում 4 մարդ վիճաբանել են, նրանցից մեկը զենքով սկսել է մի քանի կրակոցներ արձակել։
Բնակիչները պնդում են՝ Երևանի քաղաքապետարանը պետք է կասեցնի շինաշխատանքները, տրամադրի Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Բուսաբանական, Գերցենի, Մ.Էմինեսկու փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Ռուբինյանց փող. 27 շենքի՝ իր կոտորակներով և փողոցի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում որևէ մեկի հրամանը, դա նրա համար պետք է ունենա հետևանք. Արամ Վարդևանյան
Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում: