Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը, Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են։
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։ Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողություն կատարելու մեջ։
Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» 2022 թվականին լույս կտեսնի Ալբանիայում: Այդ մասին ասվում է Առաջին գրական գործակալության եւ «Անտարես» հրատարակչության այսօր տարածած համատեղ հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր «Շկոդա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից 64-ամյա քաղաքացուհուն վրաերթի ենթարկելու մասին: Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 64-ամյա Ռիտա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին։ Տոնին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ծաղկաձորում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում սպասավորող սարկավագաց դասի համար կկազմակերպվի «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» խորագրով հավաք։ Հավաքի ընթացքում տեղի կունենան զեկույցներ ու քննարկումներ։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երևան):
Հայաստանում դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 997 դեպք, որից 329 հազար 281-ն`առողջացած, 7921-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Իսկ Արցախի Հանրապետության ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը հուզիչ գրառում է կատարել հանգուցյալ կնոջ` Արիանայի ծննդյան օրվա առթիվ ու հրապարակել տեսանյութ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն են արել:
Ու սա այն պայմաններում, երբ վերջինիս որդին հենց այդ պահին լինելով զինծառայող պաշպանում էր Հայաստանը արտաքին թշնամուց…
Այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վճարային տերմինալների, որոնց միջոցով պարզ և արագ հնարավոր է մարել վարկային պարտավորությունները, համալրել հաշիվը կամ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց` խնայելով ժամանակը: Սակայն գիտատեխնիկական ձեռքբերումը բոլորը չէ, որ գնահատում ու արժևորում են:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.37-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում մի կնոջ են դանակահարել:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ տաքսու վարորդը կացնի պոչով խփել է մի տղամարդու գլխին և հափշտակել 400.000 դրամ:
2021 թ. դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Սուրբ Գր. Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի և Սուրբ Գր. Լուսավորչի-Արգիշտիի-Բեյրութի փողոցների խաչմերուկներում լուսացույցների տեղակայման բարձակների (консоль) հորիզոնական հատվածներում կտեղակայվեն LED տիպի ժապավենային լույսեր, որոնք կկրկնօրինակեն լուսացույցի տվյալ պահի ազդանշանի գույնը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` 2021թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 51 տրանսպորտային միջոց։
Քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այս հոկտեմբերին լրացել էր նրա 88 տարին։
«Վարորդները համապատասխան տերմինալնեում են, նրանք, որոնց բախտը չի բերել հասնել այդ տերմինելներին, գուցե ոչ բարենպաստ պայմաններում են, սակայն, խուճապային որևէ բան չկա, սա այն է, ինչ ունենում ենք ամեն տարի՝ Վերին Լարսում»,-աաց Աղաջանյանը։
ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: