Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակարետ։ Հայտնել է Ճարտարի քաղաքապետարանը։

«Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։

Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։

Նախաձեռնությունը շարունակական կլինի»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031