Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Միաժամանակ ՔԿ-ից նշել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։
Երևանի ավագանին դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստի ժամանակ հաստատեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակն էր՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու արտահերթ նիստում խոսեց փողոցները, շենքերի նկուղները մաքուր պահելու, աղբ չթափելու կարևորության մասին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ ընդհանուր ավտոբուսների ձեռքբերման համար ծախսվել է 9.2 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դրամ էլ՝ մաքսատուրքի համար:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը տեղեկացրեց, որ Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը կկազմեն 98 միլիարդ 821 միլիոն դրամ: Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով: Այս մասին ներկայացրեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսում՝ ներկայացնելով ընթացիկ վարույթները:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստի ժամանակ անդրադարձավ Տիգրան Մեծ փողոցի քանդվող ջրավազանին:
Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Ամերիկացի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվեր է արել Լոս Անջելեսում անօթևան մարդկանց համար։
Դեկտեմբերի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 15 և 14 տարեկան երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին նրանք հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։
Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
«Մինչև Նոր տարի ձվի շուկայում գնաճ չի սպասվում, իսկ Զատիկին ձվի պակաս չի լինի»,- համոզված է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ:
2021 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: «Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ: Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԿՐԿՆԱԿԻ մրցանակակիր: Ռշտունին ամենաբարձր վարկանի ունեցող դատավորն էր ճանաչվել նաև 2017 թվականին: Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց […]
Ծնունդդ Շնորհավո՜ր, միշտ՝ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»:
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչությունում տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի. այս վարչությունում հրաժարվել էին վերափորձաքննել Արցախի Հանրապետության 9 ամսական երեխային:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա:
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան Երևանի Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա Արմեն Ինգլիզյանին, որը մահացել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։