Բաժիններ՝

Փրկարարները մարել են Սպիտակ քաղաքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 25-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցի տանիքում (մոտ 48 քմ) և երկաթե փայտանոցում (մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:19-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել են փայտանոցի փայտե կառուցատարրերը և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 24 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս