Բաժիններ՝

Հունաստանում 79 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների շրջանում հրկիզումների համար

Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների ընթացքում հրկիզումների համար 79 մարդ է ձերբակալվել։ Երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողները նաև մի քանի փորձ են արել նոր հրդեհներ սկսել Պարնիտա լեռան վրա՝ Աթենքից հյուսիս-արևմուտք։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Պարնիտայի լեռան հրդեհը տարածվել է Աթենքին հարող անտառում՝ սպառնալով ազգային զբոսայգուն։ Այդ հրդեհը մեկն է երկրում մոլեգնող հարյուրավոր հրդեհներից, որոնք այս շաբաթ առնվազն 20 մարդու կյանք են խլել։

Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողներին կբռնեն և պատասխանատվության կենթարկեն։Ամռան ընթացքում Հունաստանում հաճախ են անտառային հրդեհներ լինում․ եղանակային ծայրահեղ պայմանների, այդ թվում՝ տապի ալիքների հաճախականության և ինտենսիվության աճը գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս