Բաժիններ՝

Բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երիտասարդի կյանքը

Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Քոլոյանը մահացել է:

Ըստ news.am-ի՝ մահացածը 23-ամյա Էդուարդ Քոլոյանը նույն ողբերգական վթարից մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանի նշանածն էր:

Տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031