Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ դիմել են ՀՀ-ում ապաստան ստանալու հայցով

440 մարդ 2023 թ. առաջին կիսամյակում դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ըստ հրապարակման` 440 մարդուց 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել,, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ։

2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ, 3–րդ տեղում Իրանի՝ 40 մարդ։ Թուրքիայից ապաստան է հայցել 10 մարդ, որից 2-ի դիմումը կարճվել է, 1-ինը՝ մերժվել է։ Թե ինչ ընթացք են ստացել մյուսների դիմումները՝ հայտնի չէ։

Ադրբեջանից ապաստան է հայցել 2 մարդ. մեկի դիմում կարճվել է, իսկ մյուսի մասին կրկին ոչինչ հայտնի չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031