Առնվազն երկու ռուս զինծառայող է մահացել, ևս 28-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին, ինչպես գրում է meduza.io կայքը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Այսօր մահացել է հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
Օրերս «Եռաբլուր»-ում հանդիպեցինք տարեց մի կնոջ՝ Սիրուն Կնյազյանին, որը որդու շիրմաքարի մոտ մաքրություն էր անում։ 168.am-ի հետ զրույցում տիկին Սիրունն ասաց, որ 4 երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Դավիթն իր կրտսեր որդին էր՝ երեխաներից ամենափոքրը, Արցախում է զոհվել՝ 1994 թվականին։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը:
Ապրիլի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկերներին տեղեկացնել ծրագրի հաջող մեկնարկի մասին և քննարկել հետագա աշխատանքները։
Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ:
Կոտայքի մարզում, այսօր, ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։30-ից 07-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Շիրազ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել քարերի վրա, մասամբ վնասելով նաև բնակչի տան ցանցե ցանկապատը։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 29․1 հա։
Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Անցած տարվա հունիսի 8-ին Սևան քաղաքի 19-ամյա բնակիչը, իրեն ուղեկցող մի տղամարդու հետ, Շահումյան փողոցում վիճել, ապա կտրող-ծակող առարկայով ծանր մարմնական վնասվածքներ էր պատճառել 4 հոգու։
Հիշենք մի պարզ ճշմարտություն, Աստված երբեք ու երբեք չի դավաճանում մեզ, այդ մե՛նք ենք դավաճանում Աստծուն՝ մեր վարքով ու մտքերով։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Այսօր՝ ապրիլի առաջին կիրակին նշվում է, որպես երկրաբանի օր։ Այն իմ առաջին և սիրելի մասնագիտական տոնն է։ Մասնագիտություն, որին դեպքերի բերումով ես դավաճանեցի։
Փարիզին մերձակա Լե Լիլա քաղաքում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մոն դը Մարսանի քաղաքապետարանում: Մինչ հուշագրի ստորագրումը՝ կողմերը խոսեցին երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, հուշագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջնակներում անհրաժեշտ աշխատանքների մասին:
Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։
Ապրիլի 7-ից Disney-ն ամբողջությամբ կդադարեցնի իր ֆիլմերի ցուցադրումը ռուսական կինոթատրոններում: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Film Distributor Bulletin-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն իմ դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Իհարկե հրապարակային, այդ թվում՝ լրատվության միջոցների մասնակցությամբ դատաքննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ բանկն իսկապես հրաժարվում […]
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մարտի 29-ին ոստիկանության Մարտունու բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ մարտի 25-ի ժամը 11.00-ի սահմաններում անհայտ անձը Մարտունու մի սուպերմարկետում գողացել է իր պայուսակը։ Պայուսակում 100.000 դրամ, բանկային քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ էր։
Ամեն փոքր դեպքից ու մանրուքից հաճախ կարող ենք մինչև անգամ վեճի բռնվել մեր սիրելիների, մեր հարազատների ու մտերիմների հետ։ Փոքրիկ հարցերը հաճախ որոշիչ են լինում մարդկային հարաբերությունների շարունակման, ընթացքի համար, քանզի հենց նման վեճերում ու քննարկումներում է, որ ի հայտ է գալիս մարդու տեսակը։ Նման վեճերից, փոքրիկ ու աննշան դեպքերից է, որ հնարավոր է հասկանալ մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ի՞նչ արժեքներ է կարևորում տվյալ մարդը, ինչպիսի՞ն է նա որպես քրիստոնյա, ինչո՞վ է առաջ շարժվում։
Արցախում կանխատեսվում է +14…+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև +3…+80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը +28…+330C, (դիտված պատմական նվազագույնը՝ -3…-60C, առավելագույնը՝ +34…+360C)։ Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման 42-80մմ)։
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի որդին՝ արաքայազն Էնդրյուն, կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես գրում է Daily Mail-ը, թուրք միլիոնատիրուհի Նեբահաթ Իսբիլենը պնդում է, որ ոմն անազնիվ գործարար իրեն խաբել է ու խարդախությամբ համոզել 750 000 ֆունտ ստերլինգ (984 000 դոլար) վճարել արքայազնին, որպեսզի օգնության ստանա անձնագիր ձեռք բերելու հարցում: