Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցն իր հետազոտական խմբով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպված «Սասնա ծռեր»-ը՝ որպես գոյի բանաձեւ», աշակերտական հանրապետական գիտաժողովին։
Այսօր գործադիրը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրեց ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել:
Ապրիլի 1-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք:
Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
168.am-ին դիմած ուրասարցիների խոսքով, եթե գոնե գյուղում գազ լիներ, առանց էլեկտրաէներգիայի մի կերպ կկարողանային դժվարությունը հաղթահարել, բայց հիմա ո՛չ գազ ունեն, ո՛չ լույս, ու չգիտեն՝ ինչպես է խնդիրը լուծվելու։
Երևանի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, ով Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:
Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն։
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում:
Transavia ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
Չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այս ամենը. ինչ են ուզում վարչապետն ու իր տիկինը մեզանից, որ ամենաթանկն ենք տվել, կորցրել մեր զավակներին, մնացել ցավի ճիրաններում, չգիտենք՝ ինչպես դիմակայենք բացվող ամեն օրվան, ինչպես չխելագարվենք զարհուրելի հիշողություններից, որ դաջվել է մեր ուղեղում՝ մեր զավակների մասունքները փնտրելու դաժանագույն տեսարաններից…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Մերաբի Ջ.-ին:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը:
Մարտի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս, սենյակները տակնուվրա անելուց հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել:
Գիշերային շրջայցի արդյունքում հերթական բացահայտումն են արել Սևանի ոստիկանները: Մարտի 25-ին, առավոտյան ժամը 5.45-ին, Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել հրազդանցի երկու երիտասարդի` «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Սիլիկյան թաղամասերի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայաստանի իշխանություններից պետք է ճշտենք՝ խաղաղություն որտե՞ղ, խաղաղությունը կարող է գերեզմաններում էլ լինել. երեկ չէ առաջին օրը հուղարկավորություն էր Եռաբլուրում՝ նոր սպանված հայ զինվորների: Խաղաղությունը երկու ազգերի միջև երկու կողմից էլ պետք է դրսևորվի, եթե մի կողմը զբաղված է քեզ սպանելով, դու խաղաղություն ես խաղում, առնվազն շիզոֆրենիկ ես»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դիրիժոր Վահե Բեգոյանը:
«Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ինքը կամ իր դուստրը, ով ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հրավեր ստացե՞լ է՝ մասնակցելու օրերս տեղի ունեցած հավաքին։
Փողոցային առևտուրը, բակային տարածքներում կենդանական ծագման մթերք վաճառելը, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի՝ գլխացավանքներից մեկն է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
«Ես ի՞նչ իմանամ, ինչո՞ւ չի գալիս, վախենում է երևի։ Ումի՞ց ես վախենում, դուխով տղա։ Դուխով եմ, դուխով եմ, դուխով եկար, դուխով հողերը հանձնեցիր, հիմա էլ տնտեսությունն ես տապալել լրիվ, արի տեսնենք ի՞նչ ես ասում, տղա ջան։ Մտի ժողովրդի մեջ, մի հատ ժողովրդի հետ խոսա։ «Պողպատյա մանդատ ունեմ», հա, ես էլ գլուխ կգովամ, ես էլ մանիպուլյացիաներով կզբաղվեմ․․․ Հիմա էն ժամանակն է՝ քիչ խոսենք, ավելի շատ գործ անենք։
Ռուսաստանում ինտերնետի անջատումները Հայաստանի վրա զգալի ազդեցություն չեն ունենա։
Հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել նրան:
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, և հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելվեց՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ:
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։
Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով: