Բաժիններ՝

31-ամյա մի տղամարդ տարբեր օրերի գողացել էր տախտակներ, գերաններ, երկաթյա ամրաններ

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել. Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի՝ զինկոմիսարիատի նախկին շենքից 31-ամյա մի տղամարդ տարբեր օրերի գողացել էր տախտակներ, գերաններ, երկաթյա ամրաններ և մեքենայով տեղափոխել իր բնակության վայր։

Օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև բաժնի համայնքային ոստիկանները։ Նույն շենքից 67-ամյա մի տղամարդ մայիս ամսվա տարբեր օրերի գողացել էր տախտակներ, ապա դրանք տեղափոխել իր տանը կից բացօթյա տարածք։

Համայնքային ոստիկանների հաջորդ տեղեկությունը դարձյալ նույն վայրից տախտակների գողության մասին էր. 61-ամյա մեկ այլ տղամարդ գողացել և դրանք տեղավորել էր իր տան խորդանոցում։

Տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930