ՌԴ Տուլայի շրջանում 73-ամյա կնոջ վրա հարձակվել են շենքի մուտքի մոտ՝ 5 կգ շաքարավազի պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնել է շրջանի ներքին գործերի նախարարությունը, գրում է iz.ru-ն։
ՀՀ քաղաքացի Անժելա Մարտիրոսյանը 168.am-ի խմբագրությանն էր ահազանգել՝ տեղեկացնելով, որ Փաշինյան Աննա անուն-ազգանունով մի կին բբջային հեռախոսով նամակագրության և զանգերի միջոցով իր հասցեին նախորդ տարի մայիսից սկսած ծանր վիրավորանքներ և սպառնալիքներ է հնչեցրել։
Մարտի 31-ին, ժամը 00.02-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ սոցիալական ցանցով անհայտ անձից հաղորդագրություն է ստացել. կորցրած ուսապարկը վերադարձնելու դիմաց օտարերկրացուց փող էին պահանջել:
Մարտի 30-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք, փայտերով ծեծկռտուք են արել:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ:
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերն Արցախի Հանրապետության ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Կիրառեցին զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 100-ից ավելի զոհ։ Մեր 18-ամյա զինվորները, սակայն, կյանքի գնով թույլ չտվեցին, որպեսզի թշնամին հասնի իր նպատակին՝ զավթել Արցախը․․․
9-ամյա Դավիթն օգնության կարիք ունի: Մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը, 168.am-ին հայտնեց, որ որդին ի ծնե հաշմանդամ է, չի կարողանում քայլել, տեսնել և խոսել։ Ունի Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդություն, սպաստիկ կվադրիպարեզ, խոսքի և մտավոր զարգացման հապաղում:
Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այս մասին հաղորդում է ՏԿԵ նախարարությունը։
Ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Զոհված հերոսների կանանց, մայրերի ու քույրերի ակցիան՝ Կառավարության շենքի մոտ. ՈւՂԻՂ
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Պահքի ընթաղքում կան կանոններ, որոնք մարդն անհատապես ինքն իր համար է հաստատում՝ հաշվի առնելով սեփական տկարությունները։ Այդ կանոնները անհատական են և պարտադիր չեն բոլորի համար, թեև կարող են օրինակ լինել յուրաքանչյուրին։
Հարազատներն Արթուրի մարմինը գտել էին 3 ամիս անց: Արթուր Բալասանյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Մոնթե Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունի տարածված այն լուրերի մասին, որ տնօրենի նոր թեկնածու Դիանա Մինասյանը Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 2-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 10 և 21 երթուղիներին կփոխարինեն համապատասխանաբար հհ. 16 և 30 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:
Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի և վիրահատվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։
168.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժաշխատողների աշխատավարձն այս ամսվանից նվազելու է, ու այդ մասին հայտնել է հիվանդանոցի տնօրինությունը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ստեղծագործական աշխատանքներն արդեն երկրորդ անգամ ներկայացվեցին հանրությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել:
Ռուս արձակագիր Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այսօր առավոտը բացվեց աշակերտական, ծնողական և ուսուցչական համայնքների համար տհաճ լուրով: Քաղաքապետարանից դպրոցի տնօրենի գործող ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանին տեղեկացրել էին, որ որևէ փաստաթուղթ չստորագրի այսօր, քանի որ ժամանակավոր պաշտոնակատարը փոխվելու է:
Շուրջ 2 շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ Աշտարակ խոշորացված համայնքում գործող մանկապարտեզների շուրջ աղմուկ է բարձրացել։ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ահազանգել էին, որ պոլիկլինիկայից տարված տեղեկանքն այլևս հիմք չէ բացակայությունները հարգելի համարելու համար, հետևաբար՝ ամսական վարձավճարներն ամբողջությամբ պետք է վճարել: Հրամանն ընդունել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Թովմաս Շահվերդյանը։
EasyPay-ը, միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Nation-Builder»-ների շարքին, հոգ է տանում դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն ավելի ինտերակտիվ դարձնելու համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման, Ուսուցիչ-առաջնորդի տեղակայման և աշակերտների կողմից համայնքային նորարարական նախագծերի իրականացման ծախսերի համար՝ երկուտարի ժամկետով։
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ձյան հալոցքային ջրերի լրացուցիչ մաքրման անհրաժետությամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 12.00-24.00 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գայի, Մ.Գորկու, Կամոյի, Մյասնիկյան, Կամարինի, Օրջոնիկիձեի, Աթարբեկյան, Առաջինի, Հովսեփյան, Շահումյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով:
Երեխաները բոլորը գնում են հետ, խումբ եք ձևավորում, գալիս եք վերև՝ ինձ հետ հանդիպելու. փոխքաղաապետ;: