Բաժիններ՝

Նիիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ:

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930