
18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: