Որ ապրանքներն են մայիսին էժանացած Վրաստանում
                                    Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Gesostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Gesostat-ի՝ տարեկան գնաճը կազմել է 1,5 տոկոս։ Տեղեկության համաձայն, գնանկումն ազդել է ինչպես տարբեր ոլորտների, այնպես էլ պարենային ապրանքների վրա:
Մայիսին էժանացած 10 պարենային ապրանքների ցանկը հետևյալն է.
- կաղամբ՝ 41,9 տոկոս,
 - սալոր՝ 39,4 տոկոս,
 - արևածաղկի ձեթ՝ 32,8 տոկոս,
 - հնդկաձավար՝ 30,9 տոկոս,
 - սխտոր՝ 30,8 տոկոս,
 - խաղող՝ 23,9 տոկոս,
 - մարգարին՝ 16,7 տոկոս,
 - բազուկ՝ 15,6 տոկոս,
 - վարունգ՝ 14,3 տոկոս,
 - լոլիկը 13,6 տոկոս:
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    