ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Աշոտ Երկաթը կրկին կալանավորվել էր մեկ տարուց ավելի ազատության մեջ գտնվելուց հետո։ Նրա նկատմամբ կարճվել է գործը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասով։ Ներկայումս վերջինս մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ։
Հայաստանում 2021 թվականի ընթացքում տուգանային միավորների համակարգի կիրառմամբ կասեցվել է 4809 վարորդական իրավունք, 395 անձ զրկվել է այդ իրավունքից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով։
Արցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ՝ Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ, իսկ իրավունքը պետք է գերակայող լինի:
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram-ում։ Արտիստի խոսքով՝ ինքը հիվանդությունը տանում է թեթեւ ձեւով, որովհետեւ պատվաստվել է եւ բուստերային ներարկում ստացել կորոնավիրուսի դեմ:
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Էրեբունու փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին 3 անձի՝ «Մերսեդեսով» հանդերձ։
«Մսամթերքի գների վրա խիստ ազդեցություն ունի անասնակերի սակավությունը, որը Հայաստանում այսօր աննախադեպ թանկ է։ Գյուղացին ի վիճակի չէ ձմռան համար այդքան անասնակեր կուտակել, հիմա նորից պետք է դիմենք էս իշխանությանը, որ գնան ու գյուղացիների անասունների համար կեր ապահովեն, բայց դե ոչինչ չեն անում։ Թերևս, սա էր պատճառը, որ բազմաթիվ խոշոր ու միջին անասուն այս տարի մորթվեց։ Դե, մի խումբ տգետների կառավարման արդյունք է»,- ընդգծեց նա։
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տնօրենի ընտրություն, որի արդյունքում հաղթեց նույն դպրոցի փոխտնօրեն Աննա Պետրոսյանը։
«Գյումրին առաջիկայում զբոսաշրջային նոր մշակույթ կառաջարկի: Համայնքապետարանը դուրս կգա մինչ այս որդեգրած պասիվ վիճակից»,- ասում է Գյումրու համայնքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը:
Մամուլում տեղեկություն տարածվեց, որ 2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները նախապես հայտարարված 5 միլիոն դրամի փոխարեն՝ ստացել են 3 միլիոն 911.000 դրամ, որից 731.000 դրամը նախարարության պահանջով պետք է հանձնեն հավաքականի մարզիչներին:
Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Հունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին մեղադրանքներ առաջադրվելու և նրանց մասով նախաքննության ավարտի մասին։ Մանրամասները ներկայացված են ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագորության մեջ։
Հունվարի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Այգեպար-Մովսես ճանապարհի 2-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. 44-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 30-ամյա Վահագն Շառյանը մահացել է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Հերոսներին. 44» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է գրանցվել:
2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ հունվարի 25-ին շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում:
Կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ եւ ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզի քննչական վարչություն։
Հունվարի 22-ի կեսօրին ոստիկանության Տավուշի բաժին էր դիմել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ գիշերը հանգուցյալ քենակալի տնից, որն իրեն է վստահված, գողություն են արել: