Դեպքը նախորդ տարվա աշնանն էր եղել` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան ու փախել: Տուժած կինը 1-02 էր զանգել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել միջոցառումներ, սակայն կողոպտողի ինքնությունը պարզել ու նրան հայտնաբերել չէր հաջողվել: Տուժողը նրան տեսել էր միայն թիկունքից:
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է:
«3-4 տարվա ընթացքում տեսանք նրանց այլանդակությունները, նրանց ստերը, և դու տեսնում ես, որ խաբված ես: Ոչ միայն խաբվածությունը, այլ նաև՝ դժբախտությունն ու քաոսը, որ բերվեց մեր երկրի գլխին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նախկին իշխանությունները բեմից մարդկանց իջեցրել էին ռեստորաններ և ակումբներ, ապա ներկաները դրանից էլ զրկեցին երգիչներին:
«Նախագիծն այնպես են գրել, ինչպես «Յանդեքսի» մեքենաները հիմա այնտեղ աշխատում են: Այսինքն, «օրենքը սարքել են իրենց հագով»: Մի քանի մեքենայի համար առանձին որոշում են ընդունում, փոփոխություն են կատարում լիցենզիայի պայմանների մեջ, որ մեքենաները համապատասխանեն այդ լիցենզիային:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Իսկ իրական պատկերը հետևյալն է՝ խնդրում ենք, որ մեր մոտ ստուգում անեք, անպայման խախտում արձանագրեք, որ մենք էլ օրինականի տեսք տված, բայց ակնհայտ անօրինական եղանակով սահմանափակենք այլ դատավորների և փաստաբանների մուտքը, թե չէ՝ խայտառակ եղանք»։
Հունվարի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Շենգավիթի քրեական հետախույզները խուզարկել են նրանց «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղապատիճներ, թափանցիկ հեղուկով ու մեթադոն գրառմամբ սրվակ:
Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծեր»-ի տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12000 դրամ) կատարելն է:
Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:
Հունվարի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալափարս-Չարենցավան ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին, որը մինչ շտապօգնության բժիշկների ժամանելը մահացել է:
Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բոլոր՝ նաև սպասվելիք թանկացումները և այսօր առկա գնաճը փոխկապակցված երևույթներ են և միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով նաև կոմունալ ծառայությունների սպասվելիք ու արդեն առկա թանկացումներին:
Ինչո՞ւ Հայաստանում չի իրականացվում ճշմարտացի քարոզչություն: Բերեմ օրինակ: Ինչո՞ւ կորոնավիրուսով օրական հիվանդացության, հոսպիտալացման և մահերի պաշտոնական հաղորդման ժամանակ ամենօրյա ռեժիմով չի նշվում, թե նոր հոսպիտալացվածներից, կամ ընդհանրապես հոսպիտալացվածներից, կամ հոսպիտալացված ծանր դեպքերից և մահերից քանիսն ունի լրիվ կամ թերի պատվաստում: Հավատացեք՝ դա կլինի ամենահզոր պատվաստումային քարոզչությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական ստարտափը՝ CodeSignal-ը (Քոդսիգնալ), հավակնոտ նպատակներ ունի, որոնց հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ: Սա նշանակում է, որ CodeSignal-ի միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի ՏՏ մասնագետների համար: Դա հնարավոր է դառնում կատարված ներդրումների շնորհիվ:
Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:
Առաջինն ի՞նչ կհարցնեինք մենք՝ Քրիստոսին տեսնելով։ Մտածե՞լ ենք երբևէ, թե ինչ պետք է հարցնենք կամ, առհասարակ, կա՞ն հարցեր։
73 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի մոդելագործ, համանուն նորաձեւության տան ստեղծող, ինչպես նաեւ հայտնի դիզայներ եւ լուսանկարիչ Տիերի Մյուգլերը։
Հունվարի 22-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով և գլխի քերծվածքներով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ:
Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում:
Հունվարի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնության մասին:
Հունվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ:
Ինչ կապ ունի Ծառուկյանի ասած Քրիստոսի արձանը ռեկետյորների գերեզմանների հետ. պարզաբանում է Փաշինյանը
Սուրճ էինք խմում, եկան QR կոդը ստուգեցին. հաճելի էր. Փաշինյան
Առողջապահության նախարարի հրամանով հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։
Թանկացումների գնացինք, որովհետև պետք էր գնալ ոչ թե տառի, այլ ոգու հետևից. Փաշինյան
Մատակարար ընկերությունները Շիրակի մարզի ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Նախկին 7000 դրամի դիմաց գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին ազոտական պարարտանյութի 50 կգ-անոց մեկ պարկն առաջարկել են 20 հազար դրամով։ Մատակարար ընկերություններից հասած այս տեղեկությունը գյուղատնտեսների համար լուրջ խնդիրներ է առաջ բերելու։ Մեկ […]