«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ թանկացում լինելու է, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին, իսկ «Ինգո Արմենիայից» էլ նշեցին, որ հարցին դեռևս չեն կարող հստակ պատասխանել:
Արամայիս Հարությունյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:
Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։
Օրերս էլ ինձ պատահած զինվորական վարորդը, որը պատերազմի ժամանակ գործող սպա էր և Քարվաճառում էր եղել, իսկ հիմա՝ պահեստազորում, կիսաջղային, կիսահուզված պատմում էր, թե ինչ ուժեղ տղերք ունենք, թե ոնց են հազարից ավելի թուրքի սատկացրել, մինչդեռ պատերազմից հետո անընդհատ տեսանյութեր էին պտտվում, թե հայ զինվորը խեղճ է, թուրքի զինվորը գոռում է հայ զինվորի, սպայի վրա, հայ զինվորը փախնող է…
Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 27-ին մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն ու «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն:
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, փետրվարի 1-ին առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
2022 թվականի փետրվարի 4-12-ը, Հռոմի՝ քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում կգումարվի Հայ կաթողիկե եպիսկոպոսաց սինոդը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել:
Հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսված ընդունելությունը չեղարկվել է, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո:
Սահմանափակումները միտված են զսպելու վիրուսի պիկը. Վահան Քերոբյան:
Գյուղատնտեսության ոլորտում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել։ Անցած տարվա առաջին 9 ամսվա տվյալներով, չնայած ընդհանուր տնտեսական աճի տեմպերին, այս ոլորտում անկում է գրանցվել, բայց 2022 թվականի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։
2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխություն, այն է՝ սկսած սույն թվականի հունվար ամսից ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: […]
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պարբերաբար անդրադառնալու ենք հաճախակիացող այն խոսակցություններին, թե սուր շնչառական վարակների ակտիվացման հետ կապված՝ գուցե նպատակահարմար է ուսումնական հաստատություններում ընդհանրապես արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար՝ դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչն իրենից ներկայացնում է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 1 տոկոսով, հունվարի լույս 26-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ՌԴ առողջապահության նախարարությունը հունվարի 25-ին հավանություն է տվել համավարակի ժամանակաշրջանում Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման համար AstraZeneca ընկերության «Էվուշելդ» (Evusheld) պատրաստուկի օգտագործմանը: Այդ մասին վկայում են համապատասխան թույլտվությունների պետական գրանցամատյանի տվյալները:
Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»։
Ուգանդայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել է Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին հաղորդել է Independent տեղական հրատարակությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հրավիրած ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ, ըստ հայտարարության՝ պետք է պատասխաներ՝ ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ՝ հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկված հարցերին։ Բայց, ինչպես հաջորդ օրը ֆեյսբուքյան գրառումներով դժգոհություն հայտնեցին որոշ լրատվամիջոցների խմբագիրներ, իրենց ուղարկած հարցը խմբագրել էին, փոփոխության ենթարկել, և այլն: