Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու պարեկները հայտնաբերեցին արնանման հետքեր, կոտրված շեղբով դանակ, լապտեր և այլն։ Հետո պիտի պարզվեր, որ դանակի շեղբը մնացել էր սպանվածի մարմնում։
«ՀայՓոստ» ընկերությունը ցանկանում է վերանայել ունիվերսալ ծառայությունների սակագները, ինչի համար հունվարի 11-ին դիմել է ՀՀ Հանրային ծառայությունների հանձնաժողով (ՀԾԿՀ): 13.01.2022թ. հանձնաժողով ներկայացված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտն ընդունվել է ուսումնասիրության:
Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ավետիս Ծատուրյանը, ով մինչ այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
«Շատ են անկել, անկել է սիբիրյան լուսան, արջ, մուֆլոն, բեզոարյան այծ, անկել է կուլանը, բազմաթիվ թռչուններ են անկել, օձերի բաժնում է անկումներ գրանցվել․․․ Եթե մենք հասել ենք մի վիճակի, որ չենք կարողանում մի այգի պահենք, որ սա դարձել է կոռուպցիայով ու ծանոթով մարդկանց նշանակելու տեղ, եթե սա պետք է փակվի, մի՛ սպանեք կենդանիներին, ազնվորեն ասեք, կարծում եմ՝ հանրությունն ըմբռնումով կմոտենա․․․»։
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 2000թ. ծնված կալանավորված անձի մահ է գրանցվել:
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։
ԱՊՊԱ-ի արժեքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 7 քաղաքացի։
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները:
Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում տեղացած թույլ ձյան եւ բքերի պատճառով տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է առաջացել որոշակի ճանապարհահատվածներում։
Հունվարի 29-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի մեքենաներ. «Օպել Վեկտրայի» վարորդը և «Մերսեդես Բենց ML 320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել Վեկտրայի» վարորդը՝ 74-ամյա Հարություն Մասարաջյանը, մահացել է:
Ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդներին:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:
Եվրոպական միության դեղամիջոցների կարգավորիչ գերատեսչությունը թույլատրել է Pfizer-ի հակավիրուսային COVID-19 դեղահաբի կիրառումը՝ ծանր հիվանդության ընթացքը կանխարգելելու և բուժելու համար։
Վարորդների բողոքի ակցիան՝ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ. ՈՒՂԻՂ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կնոջ՝ Բելլա Քոչարյանի ծննդյան տարեդարձը՝ գրելով. «Կյանքի ընկեր, շնորհավո՛ր տարեդարձդ»:
Արցախի Հանրապետությունում հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք:
Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, կենդանաբանական այգի այցելության ժամանակ մայրն իր երեք տարեկան դստերը գցել է կովկասյան գորշ արջի վանդակը,- ըստ shantnews-ի՝ հայտնում է այգու մամուլի ծառայությունը։
Ռեփեր Նիկի Մինաժի համերգներից մեկի աշխատող թիկնապահը մեղադրել է նրա ամուսնուն՝ Քենեթ Պեթիին, ծեծի ենթարկելու մեջ, գրում է TMZ-ը։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մեր հոգևոր կյանքում անհնար է, որ անմասն մնանք զանազան հոգևոր խորհուրդներին մեր մասնակցությունից։ Օրինակ՝ ներկա ենք գտնվում Պսակի և Մկրտության խորհուրդներին։ Այս արարողությունների մեջ հետաքրքիր նմանություներ կան։
Թշնամին գնալով մոտենում էր, իսկ մարտերը՝ թեժանում էին…զոհվեցին ոստիկանության զորքերի զորախմբի գրեթե բոլոր անդամներ…։
Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքների ու կրոնների պատկանող մարդիկ: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ահազանգում է՝ նախորդ տարվա համեմատ պարարտանյութի գները մոտավորապես 3 անգամ բարձրացել են, հետևաբար՝ այդ թանկացումը գարնանը նոր աղետ է բերելու։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կամ իչպես հայտնի է՝ Սուրբ Գրիգոր Նազիանզացու հիշատակության օրը։ Մեծ սուրբը քրիստոնեության պահապանների շարքում դասվում է առաջամարտիկների թվին, քանի որ մղում էր պայքար արիոսականության դեմ։ Նա չէր ցանկանում տեսնել քրիստոնեության խեղաթյուրումը ու իր պայքարի միջոցով հասավ քրիստոնեության անաղարտ պահպանմանն ու փոխանցմանը ժառանգներին՝ մեզ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։