Կայծակնային պետք է լիներ հաշմանդամ երեխաների կարիքների գնահատումը և հոգումը. Նարինե Մանուկյան
«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր Նարինե Մանուկյանն «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ նկատեց՝ այս պահին աջակցության տարբեր նախաձեռնությունները համակարգված չեն:
Իսկ համակարգված աշխատանքի համար, ըստ նրա, նախևառաջ պետության դերակատարում պետք է լիներ, պետք է պարբերաբար ներկայացվեին թվեր, հաշվետվություններ:
«Ողջ քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեն սոցիալական խմբեր, որոնք ունեն կրկնակի խոցելիություն: Ամենախոցելին հաշմանդամություն ունեցող երեխաների խումբն է, և այս հարցում արդեն մենք ոչ թե պետք է մտածեինք՝ այս համայնքապետը բարեխղճորեն կիրականացնի իր գործունեությունը, մյուսը՝ ոչ այնքան, այլ կայծակնային պետք է լիներ երեխաների կարիքների գնահատումը և հոգումը»,- մանրամասնեց Նարինե Մանուկյանը՝ նկատելով,- Եթե չկա համակարգված, հաշվետվողականություն ապահովող աշխատանք, պարզ է, որ ստեղծվելու է այս քաոսը»:
Մանրամասները՝ տեսանյութում