Պաշտոնապես կամրագրենք․ Թրամփը պնդում է, որ Իրանն այլևս չի կարող միջուկային զենք ստեղծել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն արդեն զրկված է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, և այդ փաստը պաշտոնապես կամրագրվի։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանք արդեն չեն կարող ստեղծել, բայց դա դեռ պաշտոնապես կամրագրվի», – ասել Է Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հուլիսի 4-ին շարունակվել են Իրանի հետ բանակցությունները։
«Այսօր (տեղական ժամանակով` երեքշաբթի. խմբ.) նրանք ամբողջ օրը բանակցել են, ամեն ինչ կարծես թե շատ լավ է ընթանում», – ասել է նա:
Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել Է «Axios»-ի այն հրապարակման ֆոնին, որ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի։
«Եթե կրկին նահանջեն, նրանց շատ ծանր հարված կհասցվի», – ասել է Թրամփը։
Նա հույս է հայտնել, որ ուժի դիմելու կարիք չի լինի, քանի որ հիմա «լավ բանակցություններ» են ընթանում։
Միևնույն ժամանակ Թրամփը կարծում է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար։
«Ես շատ ժամանակ ունեմ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջնաժամկետ կա Թեհրանի հետ գործարք կնքելու համար։
Թրամփը համոզված է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։
«Եթե նրանք գործարք չկնքեն, շատ վատ կլինի», – կրկնել է նա։

