Մառնեուլիում 8-րդ դասարանցու նշանադրության դեպք է բացահայտվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում անչափահասի նշանադրության դեպք է բացահայտվել, գրում է MarneuliFM-ը:

Նշվում է, որ 8-րդ դասարանցի աղջկա նշանադրության լուրը հաստատել է նաև դպրոցի տնօրենը։

«Տեղեկությունը փոխանցվել է պատկան մարմիններին, ծնողին կանչել են դպրոց։ Երեխան դպրոցից չի բացակայել և ասել է, որ շարունակելու է դպրոց հաճախել»,-aliq.ge-ի փոխանցմամբ՝  պատմել է դպրոցի տնօրենը:

Մառնեուլիի «Կրթական ռեսուրս» կենտրոնն այս դեպքի մասին տեղեկություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031