Բաժիններ՝

Երևանում հայտնաբերվել է հայտնի սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենի դին

Երևանում հայտնաբերվել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենի մարմինը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանությունն այս գիշեր` ժամը 02։30–ի սահմաններում, տեղեկություն է ստացել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1/23 հասցեում դի կա։

Ըստ կայքի` պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն է, որը նշված ցանցի հիմնադիրներից էր և գլխավոր տնօրենը։

Դին հայտնաբերվել է սուպերմարկետների ցանցի գրասենյակում։

Այս պահին դեռ հայտնի չէ` տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31