
19-ամյա Խաչատուր Ս.-ն հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 23-ին բաժին է ներկայացել 19-ամյա Խաչատուր Ս.-ն, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: