Հրդեհ Տուլայի մարզում գործող «Wildberries»–ի տեսակավորման կենտրոնում. կա տուժած
Տուլայի մարզում գործող «Wildberries»–ի տեսակավորման կենտրոնի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։
«Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Հրշեջ հաշվարկները վերացնում են հրդեհը»,- գրել է Միլյաևը տելեգրամյան ալիքում։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, մեկ մարդ է տուժել, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Ինչպես նշել է մարզպետը, գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերն ավելի քան 100 ուկրաինական դրոն են խոցել տարածաշրջանի օդային տարածքում։
«Այս գիշեր մեր տարածաշրջանը կրկին դարձել է ուկրաինական անօդաչուների թիրախ։ ՌԴ ՊՆ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է 107 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – հստակեցրել է Միլյաևը։
Օպերատիվ տվյալների համաձայն` մարզում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով նաև 2 բազմաբնակարան շենք և 2 արտադրական օբյեկտ է վնասվել:

