Թուրքիայի քաղաքացիներն ամենաշատը մտահոգված են սննդամթերքի թանկացմամբ

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը երկրի տնտեսության վերաբերյալ հարցում է անցկացրել բնակչության շրջանում:

Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը: Հարցվածքների 30.5 տոկոսը ամենամեծ խնդիրը համարել է սննդամթերքի, 14.7 տոկոսը՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի, իսկ 12 տոկոսը՝ վարձակալության, բնակարանի և մեքենաների թանկացումները:

Թուրքական մեդիայում հիշյալ սոցհարցման արդյունքները համարվել են «շշմեցնող»:

Նշենք, նաև որ վերջերս երկրում մեծ տեմպերով աճող ինֆլյացիան (գնաճ) առաջացրել է գնողունակության անկում և վերածվել Թուրքիայում կյանքի թանկացման գլխավոր պատճառի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031