Հանրապետության տարածքում հունիսի 4-9-ը կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ սպասվում է նաև կարկուտ:
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկանության ծառայողներ:
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Արկադի Վոլոժը լքում է իր պաշտոնը։ Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էին վերջիններիս հրազենային վնասվածքներ հասցրած անձանց ինքնությունը, ովքեր Արարատ քաղաքի՝ 34 և 39 տարեկան բնակիչներ են:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից)-Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում:
«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամների համատեղ ջանքերով մեկնարկում է «Վերաինտեգրում կրթության միջոցով» մասշտաբային նախագիծը, որը հնարավորություն կտա 44-օրյա պատերազմին մասնակցած (առաջնահերթ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած) երիտասարդներին որակյալ կրթության և սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցով վերաինտեգրվել հասարակությանը:
Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։
Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Lurer.com-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով րոպեներ առաջ լքեց կառավարության շենքը, այս պահին գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մոր՝ «Քիմիա» առարկայի վաստակաշատ ուսուցչուհի Հասմիկ Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը:
«Հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8,6 մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ, հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 31-ը ավտոբուսները կլինեն Երևանում: Ինչպես նաև մեկ ամիս առաջ պայմանագիր ստորագրեցինք 12 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար: Ժամկետը 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներն են»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Երբ ժամանակը կգա, Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու որոշումը կհրապարակվի, բոլորը կիմանան դրա մասին»,- այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հանրապետության տարածքում` Հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 3-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
Կառավարական ամառանոցում ապրելը նման է մի հսկա հիմնարկում կենվորության․ Աննա Հակոբյան:
ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի՝ OFAJ-ի «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում» ծրագրի շրջանակում հունիսի 6-10-ը Ադրբեջանի երիտասարդության 10 ներկայացուցիչներ կայցելեն Ստրասբուրգ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը, վարորդը արգելափակվել է ներսում։
Մահացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։
Հունիսի 2-ի կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում անկանխիկ վճարմանն անցնելու մասին ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ արդեն թվով երեք բանկ՝«Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «Հայբիզնեսբանկը», միացել են ծրագրին, և այն անձինք, որոնց կենսաթոշակներն այս բանկերին են փոխանցվում, քարտով անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կարող են ստանալ հետվճար 10%-ի կամ մինչև 5000 դրամի չափով՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին Դեբեդ գետում հայտնված 2-ամյա Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն:
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Կենտրոն ՀԸ–ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։
Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում նաև մեր բոլոր հայրենանվեր մանկավարժերին, որոնք անտեսելով ամեն դժվարություն, պատվով են իրականացնում իրենց բարդ ու պատասխանատու առաքելությունն և տալիս կյանքի ամենամեծ դասը, այն է՝ սիրել հայրենիքը։
Վերահաստատվել է, որ մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցների շրջանավարտներին Վերջին դասի առիթով: