
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով

Հուլիսի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևելյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։