Բաժիններ՝

Երևանում օտարերկրացի տղամարդը քարով խփել և կոտրել է ավտոբուսի ապակիները

Երևանում օտարերկրացի մի տղամարդ ընթացքի ժամանակ քարով խփել և կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակիները:

Այս մասին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ճանապարհատրսնապորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների, ապա անդրադարձավ դեպքերից մեկին:

«Հուլիսի 16-ին Ռուբինյանց փողոցի վրա, ժամը 19:00-ի սահմաններում 3-րդ համարի MAN մակնիշի ավտոբուսին ընթացքի ժամանակ ազգությամբ հնդիկ մի տղամարդ քարով խփում է, կոտրում երկու կողային ապակիները: Վարորդն անմիջապես կանգնեցնում է ավտոբուսը, ուղևորների օգնությամբ բռնում են այդ տղամարդուն, ժամանում է ոստիկանությունը, և տղամարդուն տեղափոխում են Ավանի ոստիկանության բաժանմունք»,-ասաց Մանուկյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շեշտեց՝ չի կարծում, որ ազգությունը կարևոր է, բայց վստահ է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31