
31-ամյա Արսեն Բ.-ն հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տարվել 31-ամյա Արսեն Բ.-ն, որը հունիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: