
Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբեյալ որոշում կայացնելու։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Որոշումը կհրապարակվի ժամը 19։00-ին»,- հայտնեց փաստաբանը։
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։