Բաժիններ՝

«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել է փախուստի

Հուլիսի 15-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Վանաձորի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի. 10-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «Օպելի» վարորդը ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս