Բաժիններ՝

22-ամյա աղջիկը ձերբակալվել է

Հուլիսի 14-ին, ժամը 23.39-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ իր տնից գողացել են փող և ոսկյա զարդեր: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

Վարդենիսցի 22-ամյա աղջիկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոսկեգույն շղթա և էլեկտրական կրիչ: Նա խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացած ոսկյա խաչը տվել է մորը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա կինը ներկայացրել է ոսկյա խաչը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ;

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31