ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների օրենսդրության պահանջներին համապատասխանելու ուսումնասիրությունները:
Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:
Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ առատ ձնհալի պատճառով ջրի պղտորմամբ պայմանավորված, ս.թ հունիսի 2-ից ժամը 17:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 24:00-ն Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքում, Կարճևան գյուղում և Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
«Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որը ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։
Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։
Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Կարապետյանն արդեն 11 տարի շարունակում է փնտրել իր միակ որդուն՝ Արա Խաչատրյանին։ Ըստ տիկնոջ՝ որդին 2011 թվականի հունիսի 2-ին (29 տարեկանում) ընկերների կանչով տնից դուրս է եկել ու մինչ օրս չի վերադարձել։
Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Նոր հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 02-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 03-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դաշտ, Նորակերտ, Այգեկ, Բաղրամյան, Շահումյան համայնքների ջրամատակարարումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հունիսի 1-ից Վրաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ։
Անհայտ անձը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Սևանի դպրոցում կատարվածը, ցավոք, ընդամենը ծաղիկներն են․․․
7 միլիարդ 780 միլիոն դրամ՝ հերթական անգամ ասֆալտ փռելու համար:
Ունենք ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ՝ հարկերը ներառյալ։
2022 թ .ռազմական կրթօջախ ընդունվածներին անհատույց բնակարաններ կտրվեն՝ առանց դրանց վաճառքի իրավունքի:
Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերի համար հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր կիսամյակին՝ 200-ական մլն դրամ:
Կանխիկի շրջանառությունը կրճատում ենք, որ գումարը մնա բանկի տրամադրության տակ. Փաշինյան:
Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ կանխիկի շրջանառության կրճատումը գործադիրի բարեփոխումների կարևորագույն ուղղություններից է:
Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Մայրաքաղաքի Շինարարների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձում գողություն անել։ Թիրախը վճարային տերմինալն էր, որը լինգով փորձում էր բացել նրանցից մեկը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 31-ին Հասրաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Թերեզա Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
«500 գրամանոց մածուն էլ չկա, դարձել է 450 գրամ, այսինքն, գինը բարձրացել է, բայց քաշն իջեցրել են: Ցավոք, ոչ ոք դա չի հսկում, ոչ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչ Ստանդարտների ազգային ինստիտուտը: Իսկ հացի դեպքում էլ գինը գրված է, բայց գրամը չի երևում»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի:
«Ներկայումս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման փուլում է գտնվում, քանի որ հսկող դատախազի կողմից նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է կալանքի նիստին ներկա գտնվելու հարցով, քանի որ դատավորին բացատրություններ ներկայացնելու ցանկություն ունի, այդ թվում՝ խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ:
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց ուղեվարձը թանկացել է, և, ինչպես բնակիչներն են պնդում, 50-100 տոկոսով: