Բաժիններ՝

Աշխարհը կմեռնի անտարբերությունից. Անուշ Պողոսյան

Փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ:

Տնօրենները այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով:

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը բազմաթիվ նամակներ ուղարկեց պատկան մարմիններին՝ ՀՀ Կառավարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ Ազգային Ժողովը, սակայն բոլորը ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն, որի արդյունքում Փարպի գյուղում անգամ տնօրեն նշանակվեց մանկապարտեզի մեթոդիստը:

Դիմեցինք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որը ոչ իրավաչափ համարեց համայնքապետի որոշումը, սակայն Աշտարակի համայնքապետարանը դա էլ առհամարեց:

Եվ ահա դատարանի որոշմամբ Անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի ղեկավարի 27.01.2023 թվականի թիվ 51-Ա կարգադրությունը: Հուսով եմ պատկան մարմինները կհարգեն գոնե դատարանի որոշումը, իսկ գերատեսչությունները մի պահ կամաչեն իրենց անտարբեր ու ոչ իրավաչափ վերաբերմունքի համար……….

Հ. Գ. Աշխարհը կմեռնի անտարբերությունից:

Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս